Սարգիս Ադամյանը վիրահատվել է (ֆոտո)
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը վնասվածքի բուժման համար վիրահատվել է։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինստագրամյան էջից։
Նա իր էջում լուսանկար է հրապարակել վիրահատությունից հետո և գրառում կատարել։
Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Շնորհակալ եմ բոլորիդ ոգեշնչող խոսքերի համար: Վիրահատությունը լավ է անցել: Ձեր Սարգիս»: