Չինաստանում արդեն 2700 մարդ մահացել է մահացու կորոնավիրուսից
Չինաստանում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով վարակակիրների ու մահացածների թվերը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ըստ երկրի առողջապահության կոմիտեի տրամադրած նոր տվյալների այս պահին երկրում կա 80249 վարակակիր, որոնց մեծ մասը Ուհան քաղաքից են։ Հիվանդանոցներում առողջացել և դուրս են գրվել ավելի քան 27750 մարդ։
Մահացու վիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2704։ Հիշեցնենք, որ մահացու վիրուսը տարածվել է նաև Իտալիայում։