Զլատան Իբրահիմովիչը կարող է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամենայն հավանականությամբ կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ։
Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ը։ Հիշեցնենք, որ Զլատանի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է ամռանը, սակայն պայմանագրում կա կետ, ըստ որի այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով, եթե թիմը մասնակցի չեմպիոնների լիգային։
Այդ իսկ պատճառով Իբրահիմովիչն ինքնէ որոշելու իր ապագան։ Հիշեցնենք, որ նա միլանյան ակումբ վերադարձավ ձմռանը։