Հարավային Կորեան կորոնավիրուսի դեպքերն աճում են
Հարավային Կորեայում մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով ախտահարվածների թիվն աճել է 161-ով՝ հասնելով 763-ի: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս մեկ մարդ: Այդպիսով, կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել է յոթի: Հիվանդացածների մեծ մասը «Սինչհոնջի» կրոնական համայնքի անդամներ են երկրի՝ մեծությամբ չորրորդ Տեգու քաղաքում (2,4 միլիոն բնակիչ):