Իտալական «Ինտերը» ցանկանում է գնել Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին
Իտալական «Ինտերը» դիտարկում է գնել Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com կայքից։ Եթե թիմը վաճառի արգենտինացի Լաուտարո Մարտինեսին 92 միլիոն եվրոյով, ապա այդ գումարի մի մասը կօգտագործվի Գաբոնցուն թիմ հրավիրելու համար։
Հիշեցնենք, որ Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Բարսելոնան»։