Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Փետրվարի 19-ին Եմենի արևելքում մահափորձ է կատարվել երկրի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարության պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մաքդաշիի նկատմամբ. ականից նրա ավտոմեքենայի պայթելու հետևանքով պաշտոնյան չի տուժել։ Այդ մասին Twitter սոցիալական ցանցում հայտնել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է արևելյան ճակատ ուղւորության ընթացքում նրա ավտոմեքենայի պայթեցմամբ կատարված մահափորձի ժամանակ: Նրան ուղեկցողների թվում կան սպանվածներ և վիրավորներ»,- նշել է ար-Ռահբին:
Ինչպես հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, մահափորձը կատարվել է Մաարիբի նահանգից արևմուտք ընկած շրջանում, դրա զոհ են դարձել չորս ուղեկցողներ։