Չինաստանում մոտ 73 հազար մարդ հիվանդ է կորոնավիրուսով
Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 72436-ի: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի առողջության պետական կոմիտեի տվյալները:
Նշվում է, որ անցած օրվա ընթացքում վարակվել է 1886 մարդ, մահացել է 98 հիվանդ, վերականգնվել է 1701 հիվանդ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության պատճառով ակտիվացավ կորոնավիրուսի նոր տեսակը, որին տրվում է պաշտոնական անուն՝ Covid-2019: