Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)
Փետրվարի 12-ին, ժամը 20.30-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Վաղարշապատի քրեական հետախույզները Վազգեն Առաջինի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի 37-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիեթիլենային փաթեթ, որի մեջ կար դեղնականաչավուն չորացված-մանրացված բուսական զանգված: Տղամարդը հայտարարել է, որ շուրջ ութ գրամ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որը պահել էր անձնական օգտագործման համար:
Նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: