Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1400 մարդ
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից 1380 մարդ արդեն մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի առողջության պետական կոմիտեի կայքում հրապարակված տվյալներից:
Ըստ կոմիտեի՝ երկրում հաստատված վարակի դեպքերի թիվը աճել է՝ հասնելով 63 851 մարդու:
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ 6723 մարդ բուժվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից: