Լաուտարո Մարտինեսն ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն ամռանը կարող է տեղափոխվել «Ռեալ»։
Այս մասին տեղեկանում ենք TyC Sports-ից։ Մադրիդյան ակումբն ամռանը 120 միլիոն եվրո կառաջարկի Մարտինեսի համար։ Իսպանական ակումբը պատրաստ է Մարտինեսին տարեկան տրամադրել 14 միլիոն եվրո աշխատավարձ։
Ընդգծենք, որ արգենտինացու համար պայքարում է նաև կատալոնական «Բարսելոնան»։