Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:
Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին: