Ի՞նչ է կատարվում, Դուք վերահսկո՞ւմ եք ձեր գերատեսչությունը. Արմեն Եղիազարյանը՝ ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ)
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, անդրադառնալով ԿԳՄՍ փոխնախարարներից երկուսի հեռացմանը և մեկի ձերբակալմանը, ասաց. «Տեղեկություն ունեմ, որ ձեր մամուլի խոսնակն էլ է հեռանում, ի՞նչ է կատարվում ձեր նախարարությունում, վերահսկո՞ւմ եք ձեր գերատեսչությունը»:
Ի պատասխան՝ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Ոչ մի բան էլ տեղի չի ունենում՝ աշխատանքային իրավիճակ է: Պետք չի մտահոգվել, իրավիճակը վերահսկվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: