Ամստերդամում պայթյուն է տեղի ունեցել փոստային բաժանմունքում
Ամստերդամի փոստային բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ենթադրվում է, որ ռումբը թաքցված է եղել տարածքում:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ տեղի ունեցածի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Այլ մանրամասներ դեռևս չկան: Դեպքի հանգամանքները պարզվում են: