Ես շատ կցանկանայի աշխատել Պրեմիեր լիգայում. Պոչետինո
«Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իր ապագայի մասին:
«Անկեղծ ասած, ես շատ կցանկանայի աշխատել Պրեմիեր լիգայում: Դժվար կլինի, գիտեմ: Հիմա սպասելու ժամանակն է: Տեսնենք, թե ինչ կլինի: Սա վերականգնման ժամանակ է, որպեսզի մի փոքր մտածեմ իմ մասին և պատրաստ լինեմ, քանի որ ֆուտբոլում միշտ էլ կարող է ինչ-որ բան պատահել:
Ես պատրաստ եմ և սպասում եմ նոր քննության: Վստահ եմ, որ հաջորդ մարտահրավերը կլինի ֆանտաստիկ»,- ասել է Պոչետինոն: