Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Հասարակություն

Բավարարվել է ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող երկու սպային արդարացնելու ստորադաս դատարանների որոշումների դեմ զինդատախազի վճռաբեկ բողոքը

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. մայիսի 25-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանի վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը: Վերջինս կարող է էական նշանակություն ունենալ նշված հանցակազմով քննվող գործերում արարքների որակման նոր քրեաիրավական պրակտիկայի ձևավորման համար և լուրջ զսպող գործոն հանդիսանալ հրամանատարների կողմից իրենց պարտականությունների կատարման բերումով ենթակաների նկատմամբ բռնություն գործադրելուց զերծ մնալու առումով:

Նախաքննության մարմնի՝ 2017թ. հուլիսի 18-ի որոշումներով Ա. Օ.-ին և Ա. Ա.-ին նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը 2017թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ ՊՆ N զորամասի դասակի հրամանատարի պաշտոնակատար, ավագ սերժանտ Ա. Ա.-ն 2016թ. նոյեմբերին` քննությամբ չպարզված օրը, ժամը 06:50-ին, զորամասի շարահրապարակում, ֆիզպատրաստության ժամանակ շարքից ուշանալու պատճառով բռնություն է գործադրել պարտադիր ժամկետային մի զինծառայողի նկատմամբ` ձեռքով հարվածելով վերջինիս պարանոցին:

Իսկ նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Ա. Օ.-ն 2016թ. նոյեմբերին, քննությամբ չպարզված օրը, ժամը 08:00-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ զինվորական համազգեստի կրման կանոնները խախտելու և ոչ պատշաճ արտաքին տեսք ունենալու պատճառով բռնություն է գործադրել վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ` ոտքով հարվածելով վերջինիս ոտքին:

Առաջին ատյանի դատարանը, գործն ըստ էության քննության առնելով, կայացրել էր հանցակազմի բացակայության հիմքով առաջադրված մեղադրանքում նշված երկու անձանց անմեղ ճանաչելու և արդարացնելու որոշում: Դատարանն այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ ամբաստանյալների արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմն առկա չէ: Ըստ դատարանի՝ թեև ամբաստանյալների գործողությունները ձևականորեն պարունակում են նշված հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով դրանք հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:

Այս որոշման դեմ ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից տարվել էր վերաքննիչ բողոք: Սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը մերժել և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական ուժի մեջ էր թողել նույն հիմնավորումներով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանը Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ:

Ներկայացված բողոքով ՀՀ զինվորական դատախազը վիճարկել էր այն, որ Ա. Օ.-ն և Ա. Ա.-ն, իրենց ենթակա անձնակազմին, որպես պետ, օրինակ ծառայելու, վերջինիս մոտ զինվորական պարտքի գիտակցում սերմանելու փոխարեն, գերադասել են բռնություն կիրառել` իրական հնարավորություն ունենալով կարգազանց զինծառայողի նկատմամբ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքով նախատեսված կարգով կիրառել կարգապահական տույժ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումների և «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներ լույսի ներքո փաստվել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հատկապես պետերի (հրամանատարների) պարտականությունն է: Բացի այդ՝ փաստվել է նաև, որ ստորադաս դատարանները Ա. Օ.-ի և Ա. Ա.-ի կատարած արարքները նվազ կարևոր դիտելիս հաշվի չեն առել, որ վերջիններիս արարքներում առկա է հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք:

Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը կայացված որոշմամբ ամբողջությամբ բավարարել է դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշմամբ արձանագրել է, որ նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չներկայացնելու հիմնավորմամբ սպաների գործողությունները հանցագործություն չհամարելու ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նաև ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու համար, պարտավոր է իր պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով և զինվորական կանոնագրքերի պահանջներով:

«Անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելու համար ստորադասի նկատմամբ բռնության կամ դրա սպառնալիքի գործադրումը` նույնիսկ եթե դա կատարվել է վերջինին կարգի հրավիրելու նպատակով: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, բացի այդ երբեմն կարող են ավելի ծանր հետևանքների հանգեցնել»,-նշել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ հավելելով նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն հանգամանքը, որ հանցավոր արարքներից մեկը կատարվել է այլ զինծառայողների ներկայությամբ` զորամասի շարահրապարակում շարային ստուգատեսի ժամանակ, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը: