Կորոնավիրուսը կնահանջի ապրիլին. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է,որ նոր տեսակի կերոնավիրուսը վերջնականապես կնահանջի ապրիլ ամսին:
Այս մասին տեղեկանում ենք NTV.ru կայքից: Թրամփն ընդգծել է,որ տաք եղանակը կոչնչացնի վիրուսը: Նա ընդգծել է նաև,որ ԱՄՆ-ն հրաշալի կառավարում է ստեղծված իրավիճակն ու համագործակցում Պեկինի հետ:
Ընդգծենք,որ ԱՄՆ-ում արդեն իսկ կան կորոնավիրուսով հիվանդ մարդիկ: