Կական Լիոնել Մեսսիին խորհուրդ է տվել տեղափոխվել «Միլան»
Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է Լիոնել Մեսսիի մասին։ Նա մասնավորապես նշել է․
«Ես չեմ զարմանա, որ նա մի օր որոշի հեռանալ «Բարսելոնա»-ից։ Հետաքրքիր կլինի նրան տեսնել Իտալիայում։ Կարծում եմ, որ «Միլան»-ը հրաշալի տարբերակ է նրա համար»։
Ընդգծենք, որ վերջին օրերին սպորտային մամուլը գրում է Մեսսիի հնարավոր հեռանալու մասին։