Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դեռևս անձը չպարզված տղամարդու դի
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանութան Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են դեռևս անձը չպարզված 30- 35 տարեկան տղամարդու դի: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը: