Գնացքի վթար Իտալիայում․ կան զոհեր և վիրավորներ
Իտալիայում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի։ Այս մասին տեղեկանում ենք ANSA պարբերականից։
Զոհերից մեկը երկաթգծի աշխատակիցներից մեկն է։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միլանից Բոլոնիա գնացող գնացը դուրս էր եկել ռելսերից և վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով վիրավորվել է 30 մարդ։
Նշվում է, որ գնացքին կցված է եղել 2 վագոն։