Թիվ 99 երթուղու «Գազել»-ի վարորդը ամենաբարձր աստիճանի խմած վիճակում վթարի է ենթարկվել՝ բախվելով ծառին. 7 վիրավորից 6-ը ուղևոր են (ֆոտո, վիդեո)
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները նախ տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիիելյանի գլխավորությամբ։
«Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում