216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին
Տեսանյութ

Ինքնաձիգեր, ատրճանակ, հրացան․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ)

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին եկած Զովունի գյուղի 30-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի երեք փամփշտատուփ՝ լիցքավորված ընդհանուր 55 հատ փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Գտել է տանիքը մաքրելիս։

Փետրվարի 3-ին Խոտ գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ։ Երիտասարդի հայտնածով՝ գտել է կիսաքանդ շինությունում ու բերել ոստիկանություն։ Ատրճանակը, փամփուշտը և 80 մմ տրամաչափի հրանոթի արկերը ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի 48-ամյա մի բնակչ։ Նրա հայտնածով՝ դրանք իրենն են․ պահել էր գոմում։ Գնդեվազ գյուղի 59-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան։

Նրա հայտնածով հրազենը պատկանել է հորը։ Այն գտել է տանիքը մաքրելիս։ Փետրվարի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Շենիկ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ եղբորը։ «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազենն ու փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժին է բերել Բյուրեղավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։

Վերջինիս հայտնածով՝ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Արագածոտնի մարզի 43-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ մորեղբորը պատկանած նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Իջևանի բաժին եկած 40-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «ԻԺ» հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 7,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։