Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է. Նիկոլ Փաշինյան
Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է եւս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Հունվարի գնումների ծավալը այսպիսով, դարձավ 37.8 միլիոն դոլար:
Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է եւ վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: