Պաշտոնական․ Բրունո Ֆերնանդեշը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
Պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
Այս մասին տեղեկանում ենք անգլիական ակումբի պաշտոնական կայքէջից։ Անգլիական ակումբը պորտուգալացու հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Ֆերնանդեշը տարեկան կստանա 6 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Մանչեսթերյան ակումբը պորտուգալացու համար վճարել է 55 միլիոն եվրո և ևս 25 միլիոն եվրո կվճարի բոնուսների տեսքով։