213 զոհ և մոտ 10 հազար վարակակիր. կորոնավիրուսը նոր թափ է հավաքում
Չինաստանում մահացու կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասնում է 213-ի: Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից:
Վարակը տարածվել է արդեն 17 քաղաքներում: Մեկ օրվա ընթացքում վարակվել է 1220 մարդ: Այս պահի դրությամբ ամբողջ երկրում կա մոտ 9500 վարակակիր:
Հիշեցնենք,որ նոր տեսակի մահացու կորոնավիրուսը կամաց-կամաց տարածվում է աշխարհի տարբեր երկրներում: