«Արսենալը» սահմանել է Օբամեյանգի հրաժարագինը
Լոնդոնի «Արսենալը» սահմանել է թիմի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հրաժարագինը։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։ Լոնդոնյան ակումբը 60 միլիոն եվրոյի դիմաց պատրաստ է բաժանվել Օբամեյանգից։
Գաբոնցուն ցանկանում է գնել կատալոնական «Բարսելոնան»։ Իսպանական թիմի ղեկավարները Լուիս Սուարեսի վնասվածքից հետո ցանկանում են գնել կենտրոնական հարձակվողի։
Նշվում է նաև, որ անգլիական ակումբի նորանշանակ մարզիչ Միգել Արտետան չի ցանկանում բաժանվել Օբամեյանգից։