Պերուում կայծակից 13 մարդ է մահացել
Պերուում կայծակների հետևանքով 4 օրվա ընթացքում մահացել է 13 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Մահվանդ դեպքերը գրանցվել են Պերուի բարձրալեռնային գոտիներում գտնվող քաղաքներում:
Երկրի փրկարար ծառայության աշխատակիցները հորդորել են կայծակի ժամանակ ծառերի տակ չքայլել, հեռու մնալ տան պատուհաններից և անջատել բոլոր էլեկտրական սարքերը: