Գժի կինո. այժմ էլ Նարեկ Սամսոնյանին են «ասֆալտին փռել», նա ոստիկանության 6-րդ վարչությունում է (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը նույն ձեռագրով, ինչ Նարեկ Մալյանը և մյուսները, քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Արդեն ազատ արձակված Նարեկ Մալյանն էլ հայտնել է, որ ինքն այս պահին գնում է ոստիկանություն։
Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ գրել է.
«Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձինք հենց նոր բերման են ենթարկել Ոստիկանություն: Գժի կինո: Գնում են Ոստիկանություն»։