Անհավանական. Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»
«ՊՍԺ»-ի ֆրանսիացի աստղ Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից:
Աղբյուրը նշում է, որ անգլիական ակումբը ցանկանում է բանակցություններ սկսել այս տրանսֆերի շուրջ, որը կարող է արժենալ մոտ 250 միլիոն եվրո:
Ավելի վաղ Մբապեն իր հիացմունքն էր հայտնել անգլիական ակումբի ցուցադրած խաղի նկատմամբ:
Հավելենք, որ Մբապեի համար պայքարում է նաև Մադրիդի «Ռեալը»: