Աֆղանստանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռը
Աֆղանստանի Գազնի նահանգում վթարի է ենթարկվել Arian Afghan ինքնաթիռը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ մարդատար ինքնաթիռում ամենայն հավանականությամբ եղել է 83 ուղևոր։ Ինքնաթիռը Հերատ քաղաքից թռչում էր Քաբուլ։
Այս պահի դրությամբ ոչ մի այլ մանրամասներ հայտնի չեն։