Քծնանքից զզվող վարչապետը տեսնես ի՞նչ արեց էս տեքստը արտաբերող իր պատգամավորուհուն. Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քծնանքից զզվող վարչապետը տեսնես ի՞նչ արեց էս տեքստը արտաբերող իր պատգամավորուհուն...
«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի և այնքան հեռու է գնում, կախված ձեր կատարած գործունեությամբ և անցած ճանապարհով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ 1 նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ և «կողմ» էի քվեարկելու»․ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյան»։