«ՊՍԺ»-ն ներկայացրել է իր նոր խաղաշապիկը (ֆոտո)
Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն ներկայացրել է 2019/2020 մրցաշրջանի իր հերթական խաղաշապիկը: Այս մասին տեղեկանում ենք SkySports-ից:
Թիմի թվով 4-րդ խաղաշապիկը կրում է փարիզյան ակումբի ավանդական գույները:
Նոր խաղաշապիկի գովազդային լուսանկարներում կան թիմի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն, Մաուրո Իկարդին և Տիագու Սիլվան: