Մահացու վիրուսի պատճառով Մոսկվա-Ուհան չվերթները չեղարկվել են
Չինաստանի Ուհան նահանգից դեպի Մոսկվա ավիաչվերթները չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից:
Չվերթների չեղարկման պատճառը նոր տեսակի վիրուսն է: Նշվում է, որ չեղարկվել են նաև բեռներ տեղափոխող չվերթները:
Ընդգծենք, որ նոր տեսակի վիրուսի հետևանքով մահացել է 26 մարդ: Այս պահի դրությամբ կա 830 վարակակիր: