Մահացու վիրուսը Չինաստանից հասավ Ճապոնիա
Ճապոնիայում հոսպիտալացվել է 2-րդ մարդը, ով վարակված էր նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք TACC լրատվական գործակալությունից:
Նշվում է, որ հիվանդը Տոկիոյի բնակիչ է,ով նոր է վերադարձել Չինական Ուհան քաղաքից:
Ճապոնիայի իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել կրել դիմակներ, լվանալ ձեռքերն ու չանհանգստանալ: