Որքա՞ն են ծախսել անգլիական ակումբները 2019-ի ընթացքում
Անգլիական ակումբները 2019 թվականի ընթացքում տրանսֆերների վրա ծախսել են ավելի քան 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։
Այս ցուցանիշով անգլիական ակումբները առաջատար են մյուս բոլոր առաջնություններից և գրանցել են ռեկորդ։
Ընդգծենք, որ տարեցտարի ֆուտբոլային ակումբները սկսում են ավելի մեծ գումարներ ծախսել ֆուտբոլիստների վրա։ Այս ամենի հետ մեկտեղ բարձրանում է նաև ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը։