Սանկցիան ինքնահաստատման մեթոդ չէ, Դուք դրանք չարաշահում եք․ Դուք այլևս ինձ համար անաչառ արբիտոր չեք․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ)
Պարոն Միրոզայան, իմ բոլոր պահանջներն ուղղված են Ձեզ։ Ազգային ժողովում վարման կարգով իր ելույթի ժամանակ ԱԺ նախագահին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա իր խոսքում նշեց, որ երկու օրվա ընթացքում պարզել են՝ ԱԺ նախագահն անաչառ արբիտոր չէ և չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործընթացը։
«ԱԺ նախագահը ոտնահարում է իրավունքները, օգտվում է կանոնակարգող օրենքներից այնպես, ինչպես որևէ մեկը չի օգտվել։ Ցանկացած սանկցիա, որն այդտեղ նշված է, դրանք բացառիկ դեպքերի կիրառման համար են և չեք կարող ամեն անգամ դրանք կիրառել, դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն և Դուք սանկցիաները չարաշահել եք, պարոն Միրզոյան և Դուք այլևս ինձ համար անաչառ արբիտր չեք և չեք ներկայացնում ԱԺ-ն»,-ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում