Ի՞նչ անուն կունենա «Մարս-2020» մարսագնացը. NASA-ն հրապարակել է անունների ցանկը
Որոշվել է այն ինը անուններից բաղկացած ցանկը, որոնցից մեկը պաշտոնական անվանում կդառնա հինգերորդ մարսագնացի համար, որին ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունն այս տարի կուղարկի Մարս: Ցանկը հրապարակել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է TASS-ը։
Անցյալ տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ այդ ապարատի անունը կընտրեն ամերիկացի դպրոցականները, որոնք շարադրություն կգրեն Մարսի ուսումնասիրման թեմայով և դրանք կուղարկեն NASA: Ընդհանուր առմամբ մրցույթի առաջին փուլին մասնակցել է ավելի քան 28 հազար երեխա:
Այսօր հրապարակվել են ինը ֆինալիստների ցանկը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մարտին: Համառոտ ցանկում հայտնված բոլոր անունները կապված են մարդու զանազան դրական հատկությունների՝ անսասանության (Endurance), քաջության (Courage), տոկունության (Fortitude), հանճարեղության (Ingenuity), կամքի աներերության(Tenacity), ներուժի (Promise), հաստատակամության (Perseverance), կանխատեսության (Vision) և մտքի պայծառության (Clarity) հետ: