Մոբիլ սպանդանոցներ ունենալու հարցով կդիմենք կառավարության. Բաքոյան (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր ավելի քան երկու ժամ է՝ պատգամավորների մի մասը փակ քննարկում է անցկացնում Սննդամթերքի անվտանգության ծառայության ներկայացուցիչների, սպանդանոցների սեփականատերերի հետ՝ կապված սպանդանոցային մորթի կազմակերպման շուրջ մսավաճառների եւ անասնապահների դժգոհության ալիքի հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ տեղեկացրեց՝ որպես լուծում կառավարությանն առաջարկելու են, որպեսզի վերջինս անասնապահներին առաջարկի շարժական սպանդանոցներից օգտվել: