Իտալիայում 1 եվրոյով վաճառվում է մոտ 90 պատմական կառույց
Իտալական Բիզաչիայի ավանում 90 պատմական շենք է վաճառքի հանվել: նրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է ընդամենը 1 եվրո: Այդ մասին հաղորդում է CNN-ը:
Նմանատիպ մեթոդով իշխանությունները փորձում են մարդկանց ներգրավել բնակավայր, որպեսզի այն ամբողջությամբ չվերանա: Միևնույն ժամանակ, գնորդները պետք է վերանորոգեն գնված տունը:
Ի տարբերություն այլ քաղաքների, որոնցում նույն կերպ ներգրավվել են բնակիչները, իշխանությունները չեն որոշում, թե այս ավանում որքա՞ն ներդրումներ պիտի անեն նոր բնակիչները: