Առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող երեւույթներին. Արփինե Հովհաննիսյան
Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ...: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
«Հ.Գ. Մարդկային խնդրանք ունեմ իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներին՝ առաջին պլանից հետ քաշեք ձեր դիակապտությամբ զբաղվող ու սրբություն չունեցող երեւույթներին։ Իրենք ձեր ԲՈԼՈՐԻ մասին անգամ չեզոք կարծիք կազմել չեն թողնում....»,- ասված է գրառման մեջ: