Louis Vuitton ընկերությունը գնել է աշխարհում երկրորդ ամենամեծ ադամանդը
Ֆրանսիական Louis Vuitton ընկերությունը գնել է այս պահի դրությամբ իր չափերով երկրորդ ամենամեծ ադամանդը։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Ադամանդի չափը 1758 կառատ է։ Ադամանդի գնման գինը գաղտնի է պահվում։ Նախատեսվում է, որ այն պիտի բաժանվի մի քանի մասի։
Այլ մանրամասներ դեռ չեն հայտնում, թե հատկապես ի՞նչ նպատակով է ընկերությունը գնել ադամանդը։