«Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778․000 դրամ են հափշտակել. որոնվում են (տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778․000 դրամ հափշտակելու մեջ։
Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու բաժին կամ զանգահարել 1-02, 010 45-02-02, 091-33-55-37 հեռախոսահամարներով։
Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։