Ջեռուցման հարցում «արևը կօգնի»․ տեղի իշխանությունը «հույս տվեց» Բարձրաշենի դպրոցի ծնողներին․ իրավիճակը թեժացավ (տեսանյութ)
Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի դպրոցում արատակարգ իրավիճակ է ստեղծվել։ Գյուղի բնակիչները, որոնց գերակշռող մասը հանդիսանում են դպրոցի ծնողներ, պահանջում են մինիմալ պայմաններ ստեղծել իրենց երեխաների ուսուցման համար։
Բանն այն է, որ դպրոցի շենքը ոչ միայն սեյսմավտանգ է, այլև այն չի ջեռուցվում։
Ծնողները վաղ առավոտից դպրոցում բողոքի ալիք են բարձրացրել և պահանջում են կամ լուծել դպրոցի հարցը, կամ իրենց երեխաներին դպրոց չեն բերելու։ Վերջիններիս եկել էր հանդիպելու Արարատի մարզպետի խորհրդականը, ինչպես նաև ներկա էին գյուղապետարանի ներկայացուցիչները։
Կողմերի հանդիպումը, դպրոցի ուսուցչանոցում, թեժ էր։ Տեղական իշխանության ներկայացուցիչն էլ մթնոլորտը էլ ավելի թեժացրեց, երբ հայտարարեց, որ ջեռուցման հարցում «արևը կօգնի»։
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում․