Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմավորման, հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերն ընդունելու, քննարկելու և թեկնածուներին ընտրելու, ինչպես նաև հասարակական միավորումների տվյալների, շտեմարանի ձևավորման ու վարման նպատակով Արցախի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններին առաջարկում ենք Արցախի Հանրապետության ոստիկանություն (ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 38) ներկայացնել Արցախի Հանրապետության ոստիկանության տվյալների շտեմարանում՝ Արցախի ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորման ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ հայտ:
Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը ներառյալ՝ բոլոր աշխատանքային օրերին և ժամերին:
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- հասարակական միավորման կանոնադրության պատճեն,
- ԼՂՀ Կառավարության 2014 թվականի ապրիլի 1-ի N 184-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու մասին տեղեկանք,
- հասարակական միավորման ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- հայտը ներկայացնողը հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը հանդիսանալու դեպքում տվյալ փաստը հաստատող փաստաթղթի պատճեն, իսկ հասարակական միավորման անդամ հանդիսանալու դեպքում՝ հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագիր:
Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործության կատարման համար և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (047) 97-18-69 հեռախոսահամարով, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության ներքին անվտանգության ծառայություն (էլեկտրոնային փոստի հասցե՝ nac@police,nkr.am):