Սամուել Ումտիտիի համար կպայքարի անգլիական 3 գրանդ ակումբ
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի համար կպայքարի անգլիական 3 գրանդ ակումբ՝ «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Ֆրանսիացուն այս հունվարին ցանկանում է գնել «Տոտենհեմ»-ը։
Մոուրինյուն ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը։
Ընդգծենք, որ Ումտիտին իր հերթին ցանկանում է հեռանալ թիմից, քանի որ այլևս չի հայտնվում կատալոնական թիմի հիմնական կազմում։