Պատրիկ Կուտրոնեն վերադառնում է Իտալիա
Իտալացի տաղանդավոր ֆուտբոլիստ Պատրիկ Կուտրոնեն, ով հանդես էր գալիս «Վուլվերհեմփթոնում», մոտ է Իտալիա վերադարձին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Իտալացին մոտ է «Ֆիորենտինա»-ի հետ պայմանագիր կնքելուն։ Կուտրոնեն ամռանն էր տեղափոխվել անգլիական ակումբ «Միլան»-ից։ Այս մրցաշրջանում նա 12 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Ընդգծենք, որ իտալական ակումբը կվարձակալի՝ պարտադիր գնման պայմանով։