Ավստրալիայում հրդեհին զոհ է գնացել 1 միլիարդ կենդանի
Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 1 միլիարդ կենդանի: Այս մասին տեղեկանում ենք Tacc լրատվական գործակալությունից:
Միայն Նոր Հարավային Ուելսի նահանգում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 800 միլիոն կենդանի:
Այս ամենի հետ մեկտեղ մի շարք կենդանատեսակներ ու բուսատեսակներ վերացել են:
Ըստ ոչ պաշտոնական հաշվարկների՝ սատկել է ավելի քան 1,25 միլիարդ կենդանի: