Հնդկաստանում ծնողները ողջ-ողջ հողի մեջ թաղել են իրենց հաշմանդամ երեխաներին, որպեսզի բուժվեն նրանք (տեսանյութ)
Հնդկաստանի գյուղերից մեկում ծնողները տարօրինակ ձևով փորձել են բուժել իրենց հաշմանդամ երեխաներին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ավելի քան 10 երեխայի, որոնցից ամենափոքրը եղել է 3 տարեկան, ողջ-ողջ թաղել են հողի մեջ։ Նրանք այդ արել են իրենց տարեց հարազատների հորդորով, ովքեր նշել են, որ հողի ու արևի տաքությունը կարող է բուժել իրենց երեխաների հիվանդությունը։
Այդ զարհուրելի արարողության կադրերը հայտնվել են համացանցում։