Դատարանը կալանավորեց 17-ամյա տղային, որը Մասիսում առանձնակի դաժանությամբ սպանել էր հասակակցին
Դեկտեմբերի 25-ին քննիչը միջնորդել էր դատարանին, որ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սարգիս Գ.-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Սարգիս Գ-ն, որը մեղադրվում է հասակակից տղային առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, կալանավորվել է։ Նրան դատարանից տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (անչափահասների գաղութ):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18․10-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգեցին, որ «շտապօգնության խումբը» պարանոցի եւ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխել 17-ամյա մի երիտասարդի։ Նա ճանապարհին մահացել էր։