Կարիմ Բենզեման վերջին 9 տարում ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել Իսպանիայի առաջնությունում
«Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հետաքրքիր արդյունք է գրանցել Իսպանիայի առաջնությունում վերջին 9 տարում։
Այս մասին տեղեկանում ենք Opta պարբերականից։ Բենզեման 2010 թվականից սկսած Իսպանիայի առաջնությունում դարձել է 155 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։ Իրենից շատ գոլեր ու գոլային փոխանցումներ գրանցել են Ռոնալդուն ու Մեսսին։
Այս ամենից զատ Կարիմ Բենզեման առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն է, ով 150 գնդակ է հեղինակել Իսպանիայի առաջությունում։