Հայտնի է տասնամյակի ամենաշատ գումար վաստակած երաժշտի անունը. Forbes
Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն Forbes ամսագրի վարկանիշով դարձել է այս տասնամյակի ամենաբարձր վարձատրվող երաժիշտը: Ռեփերը վաստակել է շուրջ 950 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում Թեյլոր Սվիֆտն է՝ 825 միլիոն դոլար վաստակած գումարով, երրորդ հորիզոնականում Բեյոնսեն է՝ 685 միլիոն դոլարով: Թեյլոր Սվիֆտն իր հերթին ճանաչվել է 2019 թվականին ամենաշատ վաստակած երգչուհին, վերջինս այս տարվա ընթացքում վաստակել է 185 միլիոն դոլար:
Սվիֆթը նաև ամենաբարձր վարձատրվող արտիստների ցանկում է հայտնվել՝ գրավելով առաջին հորիզոնականը: